Ինչ կփոխեի, եթե կարողանայի կախարդել…

Ֆլորա Պողոսյան

Ուսում հանրակրթական դպրոց

5-րդ դասարան

«Էդիթ Պրինտը» ինձ տվեց այն կախարդական փայտիկը, որով ես ուզում եմ աշխարհը ավելի լավը դարձնել: Դրա համար ես ձեզ կպատմեմ իմ ցանկությունների մասին, որոնք կիրագործեի տասը գործողությամբ:

Առաջին գործողություն

Կվերցնեի իմ գավազանը և դրա մեկ զարկով բոլոր մարդկանց կդարձնեի բարի և հոգատար, որովհետև կարծում եմ՝ ոչ մեկը չէր ցանկանա, որ իրեն վատ վերաբերվեին:

Երկրորդ գործողություն

Հիմա եկեք մտցնենք երկիր մոլորակ այն հրեշտակին, որը կպահպանի խաղաղությունը և թույլ չի տա, որ մարդիկ կամ ազգերը կռվեն իրար դեմ:

Երրորդ գործողություն

Հրեշտակին իզուր չկանչեցինք: Նա պատվիրեց բոլորին, որ օգնեն աղքատ մարդկանց: Մարդիկ սկսեցին օգնել միմյանց և արդյունքում դարձան ավելի բարի և հոգատար:

Չորրորդ գործողություն

Լավ է, որ բնությունը կա: Եկեք յուրաքանչյուր բույսից մի տերև կամ թերթիկ վերցնենք և ստանանք մի դեղատոմս, որը կբուժի «կորոնավիրուս» կոչված այն չարությունից, որը մարդկանց մարդկանց շատ դժբախտություններ է պատճառում: Օրինակ՝ շատ երեխաներ զրկվել են կրթություն ստանալու հնարավորությունից, շատերը զրկվել են իրենց կյանքից, աշխատանքից, և այլ շատ վատ բաներ են տեղի ունեցել:

Հինգերորդ գործողություն

Դեղատոմսը բուժեց միայն մարդկանց, բայց վիրուսը շարունակեց ապրել: Բացի կորոնայից՝ ուրիշ հիվանդություններ էլ կան: Հիմա եկենք կախարդանքով ստեղծենք մի այնպիսի հրացան, որի մեջ փամփուշտի փոխարեն ախտահանիչ է և կսպանի բոլոր հիվանդությունները:

Վեցերորդ գործողություն

Հրացանը պատրաստ է: Այժմ եկեք հավաքենք մի զորք և պայքարենք հիվանդությունների դեմ: Եկեք նշան բռնենք արդեն, որպեսզի կարողանանք կրակել հիվանդություններին: Դե ինչ, կրակեցինք, և վերջ՝ հաղթանա՜ա՜ա՜կ: Հիվանդությունները ոչնչացված են:

Յոթերորդ գործողություն

Հիմա բոլոր մարդիկ կապրեն երջանիկ: Սակայն դեռ պետք է կենդանիների կյանքն էլ լավացնենք: Եկեք չփչացնենք բնությունը, հավաքենք անտառների աղբը, մաքրենք ջրային տարածքները, որպեսզի կենդանիներն էլ կարողանան լավ ապրել:

Ութերորդ գործողություն

Չմոռանանք Տիեզերքի մասին: Ես իմ կախարդական ավելով կթռնեմ և երկիր մոլորակի վրա կփռեմ մի սավան, որը կպաշտպանի օզոնային շերտը:

Իններորդ գործողություն

Այ հիմա կնստեմ իմ կախարդական հրթիռը, կվերցնեմ վերմակն ու բարձը, կփռեմ երկիր մոլորակի սավանի վրա, որպեսզի երկնաքարերը չգան և չվնասեն Տիեզերքի մի մասնիկը՝ երկիր մոլորակը:

Տասներորդ գործողություն

Վա՜յ, մոռացա, ես կարող էի ընդամենը տասը գործողություն կատարել իմ կախարդական փայտիկով, ու տասներորդն էլ կլինի այն, որ կախարդական փայտիկը հանձնեմ նրանց իսկական տիրոջը՝ «Էդիթ Պրինտին», որն ինձ տվել էր հնարավորությունը՝ օգտվելու այդ հեքիաթային գործիքից: Իմ ցանկություններն իրականացնելու կախարդական աշխարհն այսպիսին էր, միայն ափսոս, որ իրականությունն այլ է:

Իսկ մոլորակը

Մեր շատ սիրելի

Միշտ ժպտում է մեզ,

Ողջունում է մեզ,

Լուսավորում է,

Ոգեշնչում է,

Րոպե առ րոպե,

Արևի միջոցով մեզ ջերմացնում է,

Կյանքին սեր տալիս

Ընդմիշտ ու ընդմիշտ:

Հավանեցի՞ր. տարածիր