Սոնա Գրիգորյան
Վ. Համբարձումյանի անվան համար 10 դպրոց
7-րդ դասարան
Սիրում եմ քեզ, իմ հայրենի՛ք
Թեկուզ հիմա մեր կողքին չեն
Արցախի այն հին գյուղերը․․․
Սակայն դու կաս ու կմնաս
Դարերն ի վեր, քարերն ի վեր:
Ես չեմ տեսել այն շեները,
Որ հանձնվել են չար թշնամուն
Բայց իմ մեջ կա այդ կարոտը,
Կարծես եղել եմ ես այնտեղ:
Եվ հուսով եմ, որ մի օր
Հետ կդարձնենք մեր հողերը
Ու կնշենք այդ փառահեղ
Երկար սպասված հաղթանակը: