Իտալացի հայտնի գրող Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը» արկածային վեպը պատմություն է կյանքի անարդարության դեմ մարտնչելու համար հարկադրված ծովահենի ուղին ընտրած մի արիասիրտ ազնվականի մասին, որի կերպարում միահյուսված է ողբերգականությունն ու քամհրանքը աշխարհի հրապույրների նկատմամբ, և որի համար պատիվն ու ազնվությունն են մարդու գերագույն արժանիքները։ Անվախ հերոսի մեջ, սակայն, ընթերցողը կգտնի նաև այնքա՜ն մարդկային ապրումներ՝ հուզմունք, ցավ, տագնապ սիրելիների համար։ Վեպում պատանի ընթերցողը նաև կզարգացնի գիտելիքները հեռավոր ջունգլիների բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ, կտեղեկանա որոշ իրական պատմական անցքերի մասին, կհարստացնի բառապաշարն ու ստեղծագործական միտքը։