Հայաստանի թիթեռը

Ապոլլո. այսպես է կոչվում թիթեռնիկի այն տեսակը, որի հայրենիքը մեր երկիրն է: Այդ մասին գիտեն աշխարհի բոլոր գիտնականները: Հանդիպում է Սյունիքի և Կոտայքի մարզերում՝ ասեղնատերևների թավուտներում, անտառեզրերին և քարքարոտ լեռնալանջերին:

Ապոլլոյի թևերի բացվածքը 70-90 միլիմետր է: Դրանք սպիտակ են, արտաքին եզրը՝ ապակու պես թափանցիկ: Արտաքին թևերի վրա կա տարբեր 5 սև պուտ՝ տարբեր չափերի, հետին թևերի վրա՝ 2 խոշոր կարմիր պուտ՝ սև օղակով և սպիտակ միջուկներով:

Առագաստաթիթեռների ընտանիքին պատկանող այս հրաշքը, ցավոք, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Ահա թե որքան կարևոր է նրա խնամքը, մանավանդ որ տարեկան տալիս է միայն մեկ սերունդ: Թիթեռնի վտանգման հիմնական գործոնները թունաքիմիկատների գործածումն է և անսանաբուծության հանգեցրած՝ արոտավայրերի պակասեցումը:

Ապոլլորն այժմ պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում, «Դիլիջան», «Սևան» և «Արևիկ» ազգային պարկերում, ինչպես նաև մի շարք անտառային արգելավայրերում:

Հավանեցի՞ր. տարածիր