10 հետաքրքիր փաստ Տիեզերքի մասին

  1. Գիտենք, որ Արեգակից ֆոտոնն ընդամնը 8 րոպեում հասնում է Երկիր, սակայն մինչ նա Արեգակի միջուկից մակերևույթ հասնի, պիտի անցնի 170 հազար տարի։
  2. Բացի չորս մոլորակներից՝ Արեգակնային համակարգում գոյություն ունի նաև օղակով աստղակերպ: Խարիկլոն (այդպես են այն անվանում) երկու նեղ և խիտ օղակ ունի: Սա Արեգակնային համակարգի՝ օղակ ունեցող հինգ օբյեկտներից է՝ Սատուրնի, Յուպիտերի, Նեպտունի և Ուրանի հետ միասին:
  3. Ավստրալիայի ազգային ինստիտուտի հետազոտությունների համաձայն՝ միայն մեզ հայտնի տիեզերական տարածությունում կա 70 սեքստիլիոն աստղ, իսկ դա 70 հազար միլիոն միլիոն միլիոնն է:
  4. Յուպիտերը 2,5 անգամ ավելի մեծ է, քան Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները միասին:
  5. 1,5 ժամում ավելի շատ արեգակնային էներգիա է հասնում Երկիր, քան մենք այն օգտագործում ենք 1 տարում:
  6. Արծվի համաստեղության գազային մի ամպում ահռելի քանակության ալկոհոլային նյութ կա։
  7. Քանի որ Լուսնի վրա էրոզիա և քամիներ չկան, նրա մակերևույթին թողնված ցանկացած հետք մնում է անփոփոխ, եթե չբախվի երկնաքարի։
  8. Վեներայի վրա մեկ տարին հավասար է Երկրի 224 օրվան, սակայն 1 օրը՝ Երկրի 243 օրվան: Այսինքն՝ այս մոլորակն Արեգակի շուրջն ավելի արագ է պտտվում, քան Երկիրը, մինչդեռ իր առանցքի շուրջը՝ 243 անգամ ավելի դանդաղ։
  9. Այն ամենը, ինչ տեսնում է մեր աչքը, կազմում է ողջ Տիեզերքի ընդամենը 5 տոկոսը: Մնացած 95 տոկոսը ծածկված է մթությամբ, և թե ինչ կա այնտեղ, քիչ բան է հայտնի։
  10. 2004 թվականին գիտնականները հայտնաբերեցին Երկրից 50 լուսնային տարի հեռու գտնվող մի աստղ, որն ամբողջովին ադամանդից է կազմված, 10 միլիարդ տրիլիոն տրիլիոն կարատ ադամանդից։
Հավանեցի՞ր. տարածիր