Կարելի է կյանքի ամենատարբեր նպատակներ սահմանել։ Բայց նպատակ պե՛տք է լինի, այլապես կապրես բույսի նման։
Հարկավոր է նաև կյանքի սկզբունքներ ունենալ։ Նույնիսկ լավ կլինի դրանք գրառել օրագրում։ Բայց որպեսզի օրագիրն «իսկական» լինի, այն ոչ ոքի չի կարելի ցույց տալ․ պիտի գրես ինքդ քեզ համար։
Կյանքի սկզբունքներ պետք է ունենա յուրաքանչյուրը, սկզբունքներ ձգտումներում, սկզբունքներ վարվեցողության մեջ։ Կյանքը պետք է արժանապատվորեն ապրել, որպեսզի հետագայում անցյալդ հիշելիս չամաչես։
Արժանապատվությունը պահանջում է բարություն, մեծահոգություն, պահանջում է չլինել խղճուկ եսասեր, լինել ազնիվ ու լավ ընկեր, ուրախություն զգալ այլոց օգնելիս։ Արժանապատվորեն ապրելու համար պետք է ունակ լինել հրաժարվելու մանր հաճույքներից․․․ և ոչ մանրերից նույնպես։
Ներողություն խնդրելը, սեփական սխալներն ընդունելը ավելի լավ է, քան խուսանավելն ու ստելը։
Ստախոս մարդը նախ և առաջ ինքն իրեն է խաբում, որովհետև կարծում է, թե հաջողությամբ խորամանկեց, իսկ իրականում մյուսները հասկանում են դա և միայն բարեկրթությունից ելնելով են լռում։
Դ․ Լիխաչով, «Զրույցներ բարու և գեղեցիկի մասին»