Զարմանալի մասնագիտություններ

«Լեգո» հավաքող։ «Լեգո» հավաքողները մի տեսակ «մեծ երեխաներ» են, որոնք խորանարդիկներով կոնստրուկցիաներ են հավաքում ֆիրմային խանութներում ցուցադրության կամ տարբեր միջոցառումների համար։ Այդ մարդիկ տարեկան մոտ 30 հազար ԱՄՆ դոլար են վաստակում։

Դատական նկարիչ։ Դռնփակ դատական նիստերի ժամանակ արտասահմանում տեսա- և լուսանկարահանումն արգելված է, դրա համար էլ մամուլում այդ թեմայով հրապարակումները ուղեկցվում են նկարազարդումներով։ Դա հազվագյուտ ստեղծագործական աշխատանք է, երբ որակն այնքան էլ կապ չունի ներշնչանքի կամ մուսայի հետ։

Կլինիկայի բարոյագետ։ Կլինիկայի բարոյագետն այցելուներին անաչառորեն և մանրամասնությամբ ներկայացնում է իրենց հաստատության դիրքորոշումն ու առաջարկվող պայմանները այս կամ այն բժշկական խնդրի վերաբերյալ՝ օգնելով հիվանդներին, նրանց հարազատներին և բժիշկներին միասնաբար հիմանավորված որոշում կայացնելու։ Կլինիկական բարոյագիտության փորձառու մասնագետները միջինում ստանում են ավելի քան 70 հազար դոլար աշխատավարձ տարեկան։

Պրոֆեսիոնալ հերթ կանգնող։ Դա այն մարդն է, ով հերթ է կանգնում մեկի փոխարեն, որը չի ուզում ժամանակն ու նյարդերը ծախսել դրա համար։ Այս աշխատանքն այլևս շատ տարածված չէ, բայց դեռ հանդիպում է որոշ արևմտյան երկրներում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում։ Այնտեղ այս ծառայությամբ կարելի է ժամում 24 դոլար վաստակել, կարևորը համբերությունն ու համապատասխան ֆիզիկական պատրաստությունն է։

Գաղտնի գնորդ։ Դա տվյալ ընկերության գաղտնի աշխատակիցն է, որը որպես գնորդ է այլցելում տարբեր առևտրային կետեր և ստուգում, թե ինչպես են վաճառում իրենց ապրանքը, ինչպես են այն ներկայացնում սովորական գնորդներին, պահպանո՞ւմ են արդյոք պահանջվող նորմերն ու պայմանագրի կետերը և այլն։ Արտերկրում մեկ ստուգման համար գաղտնի գնորդը կարող է ստանալ մինչև 100 դոլար։

Պինգվիններ շրջող։ Սա աշխարհի ամենահազվադեպ մասնագիտություններից է, որին տիրապետում է ընդամենը մի քանի մարդ։ Նրանք աշխատում են Անտարկտիդայի այն հատվածներում, որտեղ օդանավ է իջնում։ Բանն այն է, որ ինքնաթիռների վայրէջքի ժամանակ ձայնային ալիքը հաճախ սառույցին է գլորում պինգվիններին, որոնք հետո ինքնուրույն ոտքի կանգնել չեն կարողանում։ Աշխատանքի բնույթը պարզ է՝ շրջել և կանգնեցնել ընկած պինգվիններին, ինչպես նաև հետևել նրանց առողջությանը։

Հավանեցի՞ր. տարածիր