Հայերերենի ամենագործածական հնչյունները

Հայոց լեզվի ամենագործածական 10 հնչյուններն են՝ ա, ն, է (ե), ր, յ, ի, վ, ու, ը, օ (ո)։

Եթե ուշադիր նայենք այս ցանկին, կտեսնենք, որ այնտեղ են մեր լեզվի բոլոր 6 ձայնավորները, մինչդեռ բաղաձայններն այբուբենում մի քանի անգամ ավելի շատ են: Սա նշանակում է, որ հայերեն խոսքում բաղաձայնների կուտակում չի առաջանում, և գրեթե միշտ յուրքանչյուր բաղաձայնին հաջորդում է որևէ ձայնավոր հնչյուն, ինչն ապահովում է խոսքի բարեհնչությունը։

Հայոց լեզվի այս հատկությունը մենք ինքներս գուցե չզգանք, որովհետև խոսելիս կենտրանանում ենք արտասանված բառերի իմաստի վրա, բայց օտարները, որոնք չգիտեն հայերեն, կամա թե ակամա կենտրոնանում են լեզվի արտասանական կողմի վրա։ Հենց նրանք են վկայում, որ հայերենը բարեհունչ է, ինչպես երաժշտությունը։

Հավանեցի՞ր. տարածիր