Մեր Արեգակը

Արեգակն ապահովում է մարդկանց, կենդանիների և բույսերի կյանքը Երկրի վրա․ այն մեզ բաշխում է լույս, ջերմություն, պայմանավորում մոլորակի կլիման, ապահովում օրգանական նյութերի առաջացումը։

Իսկ «չոր» գիտական տեսանկյունից՝ մեր Արեգակը սովորական աստղ է, միայն թե շատ մոտ է գտնվում երկրին՝ համարյա 150 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Այս թիվն էլ իրականում անչափ մեծ է թվում, բայց մյուս աստղերի հեռավորության հետ համեմատած՝ այն պարզապես չնչին է։ Ուշագրավ է, որ եթե Արեգակն այդ հեռավորությունից մի փոքր ավելի մոտ լիներ Երկրին, այստեղ ամեն բան կայրեր, իսկ եթե մի փոքր հեռու լիներ, ոչ մի կենդանի շունչ չէր դիմանա սառնամանիքին։

Արեգակը հիմնականում գերտաք ջրածնից ու հելիումից բաղկացած վիթխարի գազային գունդ է։ Այն Երկրի ծավալից ավելի քան 1 միլիոն անգամ մեծ է և կազմում է ողջ Արեգակնային համակարգի զանգվածի 99 տոկոսը։

Լուսատուի միջուկում ջերմությունը հասնում է 15 միլիոն °C-ի։ Այս ջերմաստիճանն ու ճնշումն առաջացնում են միջուկային այրման ռեակցիաներ՝ յուրքանչյուր վայրկյան 4 միլիոն տոննա նյութ փոխակերպելով էներգիայի։ Շարժվելով լույսի արագությամբ՝ այդ էներգիան ընդամենը 8 րոպեում հասնում է Երկիր և մեզ համար դառնում կյանքի աղբյուր։

Հավանեցի՞ր. տարածիր