Շալվա Ամոնաշվիլու 10 «Չի կարելի»-ները

Հայտնի մանկավարժ, ակադեմիկոս Շալվա Ամոնաշվիլին իր բազմամյա փորձի արդյունքում եկել է որոշակի եզրահանգումների, որոնք, որպես խորհուրդ, ընդամենը 10 «Չի կարելին»-ների տեսքով ներկայանում է գործող և ապագա բոլոր ուսուցիչներին։

  1. Չի կարելի սեփական գիտելիքով պարտության մատնել աշակերտին դասի ժամանակ։ Մի՛ փորձեք ապացուցել, որ դուք ավելի խելացի եք, ավելի  «պատվարժան»։ Երբեմն «ցրված» եղեք, թույլ տվեք ձեզ սխալվել, ինչ-որ բան մոռանալ։ Թույլ տվեք երեխային հաղթել ձեզ․ նրա համար շատ կարևոր է սովորել հաղթանել։
  2. Չի կարելի նվաստացնել աշակերտին ո՛չ խոսքով, ո՛չ ժեստերով, ո՛չ ակնարկով։
  3. Չի կարելի շարունակ աշակերտի երեսով տալ անցյալի նրա սխալները։
  4. Չի կարելի նրա մասին մատնության գիր ուղարկել ծնողներին։ Պաշտպանե՛ք նրան․ յուրաքանչյուր ոք պաշտպանության կարիք է զգում։ Ցանկացած բառ արտասանեք ամենայն զգուշությամբ։ Օգնե՛ք նրան դեպի իրեն մոտեցնել ապագայի՝ իր իսկ օրինակելի կերպարը։ Ձեր պաշտպանությունը պետք է հիշեցնի երեխային, թե ինչպիսին ինքը պիտի դառնա, այլ ոչ՝ ինչպիսին է եղել։
  5. Չի կարելի ամաչեցնել աշակերտին։ Անզգույշ բառով հնարավոր է սպանել մարդուն։ Ինչ անկարգություն էլ որ աշակերտն անի, փորձեք հարթել, ծածկել, ասես դա տեղի չի էլ ունեցել։
  6. Չի կարելի դավաճանել սեփական սանին։
  7. Չի կարելի կատաղել աշակերտի վրա։ Կատաղությունն ու չարությունն ավիրում են կյանքը։
  8. Չի կարելի աշակերտի հանդեպ անվստահություն արտահայտել։ Եթե նա արտագրում է, թող արտագրի։ Օգնե՛ք նրան, որպեսզի կարողանա սովորել առանց արտագրության։
  9. Չի կարելի երեխայի մասին վատը մտածել և վատը ցանկանալ նրան։ Հպարտացեք ոչ թե ուժեղներով, այլ թույլերով, որոնք կարողացել են ուժեղ դառնալ։
  10. Չի կարելի անել ոչ մի այնպիսի բան, որը չի նպաստում երեխայի դաստիարակմանը։ Նա պետք է զգա, որ ուսուցչի հետ անցկացրած ժամանակը վեհացնում է իրեն, որ ինքը պետք է ուրիշներին, որ ազդեցության և ինչ-որ բան փոխելու ուժ ունի։ Այդ ժամանակ երեխայի մեջ ձևավորվում է ինքնուրույնություն և պատասխանատվության զգացում։
Հավանեցի՞ր. տարածիր