Սև խոռոչները Տիեզերքի՝ ամենամեծ հետաքրքրությունն ու զարմանքն առաջացնող օբյեկտներից են։ Եվ ահա դրա պատճառը․ սև խոռոչն ավելի փոքր է, քան ատոմը, սակայն հակառակ դրան՝ նրա զանգվածն այնքան մեծ է և ձգողականությունն այնքան ուժգին, որ նույնիսկ լույսը կլանվում ու չի հեռանում նրանից։ Այստեղից էլ վախեցնող անունը՝ սև խոռոչ։
Արեգակի զանգվածը, որ կազմում է Արեգակնային համակարգի ամբողջ զանգվածի 99 տոկոսը, տասն անգամ ավելի փոքր է անտեսանելի այդ օբյեկտի զանգվածից։
Սև խոռոչն առաջանում է այսպես․ երբ հսկա աստղը սպառում է վառելիքը, պայթում է, և նրա միջուկը, չդիմանալով իր իսկ ձգողականությանը, վայրկյանի հազարերորդ մասի ընթացքում անհավատալի չափով սեղմվում է, դառնում պարզապես անտեսանելի կետ՝ անպատմելի խտությամբ։ Ահա այդ կետից որոշակի հեռավորության վրա գտնվող ցանկացած բան կլանվում է։ Հենց այդպես էլ նրա շուրջը առաջանում է մութ շրջանը։
Սև խոռոչները մեզ չեն սպառնում։ Երկիր մոլորակին ամենամոտ սև խոռոչը գտնվում է 3 հազար լուսատարի հեռավորության վրա։ Բայց քանի որ Տիեզերքում ոչինչ պատահական չէ, սև խոռոչներն էլ, չնայած այս վախեցնող բնութագրմանը, հավանաբար ինչ-որ ներդաշնակող նշանակություն ունեն, որը դեռ հասու չէ մարդկային մտքին։