Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ է: Հայոց լեզուն հայ ժողովրդի լեզուն է: Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական լեզուն։ Օգտագործվում է նաև Վրաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլպետությունների սփյուռքահայ համայնքներում։ Այն աշխարհի հնագույն և զարգացած լեզուներից է: Հայերեն խոսում են ութ միլիոնից ավելի մարդ:
Ավագ դպրոցի 10-րդ դասարանի համար նախատեսված այս դասագիրքը հարուստ գիտելիքներ կփոխանցի աշակերտներին և, առհասարակ, հայոց լեզուն սովորել ցանկացողներին: Ձեռնարկը ընդգրկում է հետևյալ բաժինները. հայոց լեզվի պատմությունը, գրաբար, հայագիտության նշանավոր կենտրոնները և դպրոցները, ժամանակակից հայերենի կառուցվածքը, ուղղագրությունը, բառագիտությունը, բառապաշարը և լեզվին առնչվող մյուս բաժինները: Երաշխավորել է ՀՀ ԿԳՆ ազգային ինստիտուտը:
Հայոց լեզու 10
ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ:
