Էլեկտրականություն

Դեռ բոլորովին վերջերս մարդիկ ավելի երկար էին մնում տանը, բայց էլեկտրականության գյուտը հեշտացրեց և ընդլայնեց հասարակական հաղրոդակցությունը, շատ աշխատատեղեր բացեց, նոր մասնագիտություններ առաջ բերեց, և սկսվեց աշխարհի այս «խելահեղ» վազքը։ Իսկ «մեղավորը» ամերիկացի գործարար և գյուտարար Թոմաս Ալվա Էդիսոնն էր (1847-1931 թթ․)։ 19-րդ դարում նա ստեղծեց առաջին էլեկտրական լամպը, որից էլ ամեն բան սկսվեց։

Բնության մեջ միշտ եղել են մանրագույն լիցքավորված մասնիկներ՝ դրական և բացասական լիցքերով։ Բացասական լիցքով ամենափոքր մասնիկները կոչվում են էլեկտրոններ: Դրանք կարող են ուղղորդված շարժվել մետաղե հաղորդիչների ներսում: Էլեկտրական հոսանքը հենց այդ լիցքավորված մասնիկների կանոնավոր հոսքն է: Էլեկտրականությունն էներգիայի ձև է, որ կարող է փոխակերպվել ջերմության, լույսի, օգտագործվել տարբեր նպատակներով, ինչպես ցանկացած էներգիա.

Էդիսոնը հայտնաբերեց, որ հոսանքը վոլֆրամե թելիկով կարող է հասնել մինչև լամպի անօդ հատված և լույս արձակել: Մենք այժմ գիտենք, որ այդ երևույթը տեղի է ունենում էլեկտրոնների հոսքից թելիկի շիկացման պատճառով: Այս հայտնագործության շնորհիվ ստեղծվեց էլեկտրոնային ռելեն, և այն դարձավ ժամանակակից ողջ էլեկտրոնիկայի հիմքը:

Ի դեպ, Թոմաս Էդիսոնը գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և շատ այլ բնագավառներում:

ativador office 2016

Հավանեցի՞ր. տարածիր