15 հետաքրքիր փաստ մարդու օրգանիզմի մասին

  1. Մարդու մարմնի միակ մասը, որտեղ արյուն չի մատակարարվում, աչքի եղջերաթաղանթն է․ այն թթվածին է ստանում անմիջապես օդից։
  2. Մարդու ուղեղի նյարդային ազդակը շարժվում է 274 կմ/ժ արագությամբ։
  3. Մեր արյունատար անոթների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 100 հազար կմ։
  4. Ծարավի զգացողությունն առաջանում է, երբ օրգանիզմը կորցնում է իր քաշի 1%-ի չափ ջուր։ 5%-ի կորուստը կարող է հանգեցնել գլխապտույտի, իսկ 10%-ինը՝ մահվան։
  5. Խնձորի և բանանի հոտն օգնում է նիհարելու։
  6. Մարդու օրգանիզմում ապրող մանրէների ընդհանուր քաշը կազմում է 2 կգ։
  7. Գոյություն ունի շուրջ 100 վիրուս, որոնք հարբուխ են առաջացնում։
  8. Ձեռքերի եղունգներն աճում են 4 անգամ ավելի արագ, քան ոտքերինը։
  9. Մեր օրգանիզմն ունի շուրջ 2 000 համային ռեցեպտոր։
  10. Մեր աչքը ունակ է տարբերելու մոտ 10 միլիոն գունային նրբերանգ։
  11. Մարդու սիրտն այնպիսի ճնշմամբ է արյունը մղում օրգանիզմի մյուս հատվածներ, որ այն կարող էր հասնել քառահարկ շենքի բարձրության։
  12. Երեխաներն ամենաարագը մեծանում են գարնանը։
  13. Երբ մարդը ժպտում է, նա օգտագործում է 17 մկան, մինչդեռ երբ զայրացկոտ տեսք է ընդունում, գործածում է 43-ը։
  14. Օդանավով թռիչքի ընթացքում մազերի աճի արագությունը կրկնապատկվում է։
  15. Մարդու ողջ կյանքի ընթացքում նրա սիրտը բաբախում է մոտավորապես 3 միլիարդ 300 միլիոն անգամ։
Հավանեցի՞ր. տարածիր