Skip to content
- Աշխարհը մի խոսքի է․ ժամանակը ոսկի է։
- Արտը խախուտ, մահանան՝ կարկուտ։
- Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։
- Արևն ամպի տակ չի մնա։
- Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։
- Գետն ամեն անգամ գերան չի բերի։
- Գետն ընկնողը անձրևից չի վախենա։
- Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի՛ կեր։
- Գյուղը կանգնի՝ գերան կկոտրի։
- Գող՝ սիրտը դող։
- Եզը որ ընկավ, դանակավորը կշատանա։
- Ես՝ աղա, դու՝ աղա, բա մեր աղունն ո՞վ կաղա։
- Կացինը եկավ անտառ, ծառերն ասացին. «Կոթը մերոնցից է»։
- Ընկերովի մահը հարսանիք է։
- Թե ականջ դնես քեզ բամբասողին, կյանքդ կդարձնես վշտի անկողին։
- Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա։
- Ժամանակը ոսկի է։
- Լավություն արա, ջուրը գցիր․ ձուկը չիմանա, Աստված կիմանա։
- Խաչին Տերն է զորավոր դարձնում:
- Կարմիր կովը կաշին չի փոխի։
- Կիրակի օրվա փլավը երկուշաբթի էլ կուտվի։
- Հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին։
- Հաց ու պանիր, կեր ու պարիր։
- Հյուրը Աստծունն է։
- Հացը հացվորին տուր, մի հատ էլ ավել տուր։
- Հոտի բերանը որ հետ են շրջում, կաղ ոչխարները հոտի առջև են հայտնվում։
- Ձու գողացողը ձի էլ կգողանա։
- Ճտերն աշնանն են հաշվում։
- Մի ծաղիկով գարուն չի գա։
- Մի ձեռքը ծափ չի տա։
- Մի գիժ քար գցեց հորը, քառասուն իմաստուն չկարողացան հանել։
- Մինչև հաստը բարակի, բարակը կկտրվի։
- Միսը՝ ձեզ, ոսկորը՝ ինձ։
- Մոր մի օրհնանքը յոթ անեծք կքանդի։
- Մորը տես, աղջկան ուզի։
- Նվիրած ձիու ատամները չեն հաշվում։
- Շորով դիմավորիր, խելքով ճանանապարհիր։
- Ով աշխատի, նա կուտի։
- Ով ալարի, ոչ դալարի։
- Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։
- Պատերազմ չկա, երբ որ մարդիկ շիտակ մարդ են։
- Ջրի բերածը ջուրն էլ կտանի։
- Սևին օճառն ի՞նչ կանի, խևին խրատն ի՞նչ կանի։
- Րոպեն անցավ՝ ժամն էլ անցավ։
- Ուղտը կերել ես, պոչին նստել։
- Ուշ լինի, նուշ լինի։
- Ուս ուսի որ տանք, սարեր շուռ կտանք։
- Ուրբաթ ամպեց, շաբաթ պարզեց։
- Ուրիշի համար փոս փորողը ինքն է ընկնում մեջը։
- Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի։