Ծիծեռնակները

Ծիծեռնակները պատակնում են ճնճղուկանմանների ընտանիք։Ողջ աշխարհումմ մասնավորապես Եվրասիայում, Ամերիկայում և Աֆրիկայում, հայտնի է ծիծեռնակների 179 տեսակ, սակայն Հայաստանում հանդիպում են միայն հինգը՝ գյուղական ծիծեռնակը, քաղաքայինը, առափնյա ծիծեռնակը, ժայռայինը և շիկագոտի ծիծեռնակը։

Ծիծեռնակների կտուցը թույլ է, բայց լայն, բերանի բացվածքը մեծ է, թևերը՝ նեղ ու երկար, դե իսկ պոչը՝ մկրատաձև։ Այս թռչունների ոտքերն ու մատները նույնպես թույլ են զարգացած։

Ծիծեռնակը սնվում է միջատներով։

Քաղաքային ծիծեռնակների բույնը կլոր է, իսկ գյուղական ծիծեռնակներինը՝ գավաթի նման։

Ձմռանն այս թռչունները չվում են տաք երկրներ։ Հայաստան վերադառնում են ապրիլին, մայիսին կամ հունիսին։ Այդ ժամանակահատվածում նրանք նաև ձագեր են ունենում՝ չորսից վեց։

Ծիծեռնակները, ի տարբերություն մյուս թռչունների, ավելի հաճախ ավելի հաճախ են իջնում գետնին, իսկ երբ ցածր են թռչում, նշանակում է՝ անձրևելու է։

Հավանեցի՞ր. տարածիր