Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն: Ես փորձում եմ, իմ փորձն առաջ է ընթանում:
Ջորջ Բայրոն
անգլիացի բանաստեղծ
Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը:
Վիկտոր Հյուգո
ֆրանսիացի գրող
Եթե նկատի առնենք պատմական այն բացառիկ, ծանր իրադրությունը, որի մեջ Մաշտոցը կարողացավ արթնացնել հայ ժողովրդի ազգային գիտակցությունը, և նրա այդ գործը համեմատենք Պիպինոսի և նրա զինակից Զիգֆրիդի գործունեության հետ, որ նրանք արին գերմանական ժողովրդի համար` այս վերջինները «խեղճ թզուկներ» կերևան մտքի այդ հսկայի համեմատությամբ:
Միջնադարյան ո՞ր ժողովուրդը կկարողանա պարծենալ, թե երբևիցե իր սեփական լեզվով կամ թեկուզ մի այլ` բախտավոր լատիներենով, հրապարակ է հանել Վարդանի և իր ընկերների դյուցազնամարտի այնպիսի մի նկարագրություն, ինչպիսին Եղիշեի նկարագրածն է:
Յոզեֆ Մարկվարտ
գերմանացի հայագետ
․․․․Իմ գիտցած լեզուներուն մեջ հայերէնը բացառիկ է… նախ՝ որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունութեամբ, նոր բառեր կազմելու դյուրութիւններով:
․․․․Զբաղմունքներուս նի՞ւթը այսօր: Մէկն ու միակը` հայերէնը: Գրաբարը, հայոց բարբառները: Այս է իմ սիրուս առարկան: Մի զարմանալի մասնավոր շնորհ ունեցող այս լեզուն, որ այսoր իսկ զորութիւն ունի ազատորեն և ստոյգ արտահայտելու գիտական ճշտորոշ միտքը, փիլիսոփայական գաղափարները եւ բանաստեղծական նրբին, բազմերանգ կիսաստվերները միաժամանակ: Կյանքիս ամեն մի վայրկեանը նվիրված է այդ ուսումնասիրութեանը:
Ֆրեդերիկ Ֆեյդի
ֆրանսիացի հայագետ
Հայոց լեզվի մյուս կողմը, որ արժանի է հիացմունքի, նրա բառային և ոճային հարստությունն է: Այս առանձնահատկությունը հայ բանաստեղծներին հնարավորություն է տալիս համաշխարհային գրականոթյան գանձերը բոլոր նրբերանգներով թարգմանելու հայերեն: Եվ բառապաշարի հենց այդ հարստությունն է, որ դժվարություն է հարուցում օտարազգի թարգմանիչներին հայ գրականությունը իրենց լեզուներով թարգմանելիս:
Մաշտոցի հրաշալի ստեղծագործության` հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել։
Էդմոնդ Շուց
հունգարացի բանասեր