7 խրատ ծնողների ու զավակների մասին

Ինչպե՞ս ես ուզում երեխաներիդ կարգի հրավիրել, երբ ինքդ ես անկարգ կյանք վարում:

Սուրբ Բարսեղ Մեծ

Ջրի կաթիլը ողորկ մակերեսին կգնա այնտեղ, ուր մատով ուղղես․ այդպես էլ մատղաշ երեխաներին կարելի է ուղղել թե՛ լավի, թե՛ վատի կողմ։

Երանելի Հերոնիմոս

Դանակի հարվածով մանուկին վիրավորելով՝ նվազ վնաս հասցրած կլինենք, քան եթե վատ օրինակ ցույց տալով՝ գայթակղեցնենք նրան:

Հովհան Ոսկեբերան

Հաճախ ծնողներից շատերը ամեն ինչ անում են, որ զավակը ունենա հինալի ձի, սքանչելի տուն, կամ թանկարժեք ունեցվածք, իսկ այն մասին, որ նա ունենա ընտիր հոգի ու բարեպաշտ մտածմունքներ, նրանք բնավ չեն հոգում: Հենց այս է խառնում ամբողջ տիեզերքը:

Հովհան Ոսկեբերան

Ոչ միայն գրքերն ու օրենքներն են խրատում սիրել ծնողներին, այլև անասուններն ու թռչուները բնությամբ ծնողասիրությամբ ունեն: Օրինակ՝ արագիլների մասին ասում են, թե երբ իրենց ծնողները ծերանում են, նրանց թևերի տակ են մտնում, ման են տալիս ու կերակրում, իսկ երբ չեն կարողանում այլևս քայլել, բնի մեջ են նստեցնում, կերակուր են բերում և սնում նրանց, այնպես ինչպես նրանք էին սնել իրենց ձագերին: Արդ՝ ամոթ է, որ մարդիկ թռչուներից ավելի վատթար գտնվեն և մոռանան ծնողների սնունդն ու բարիքը:

Հովհաննես Երզնկացի

Քո խրատը մի խնայիր երեխային, որովհետև եթե գավազանով էլ խփես, չի մեռնի, դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես դժոխքից:

Գիրք Առակաց

Հոր օրհնությունը ամրացնում է որդիների տները, իսկ մոր անեծքը խարխլում է հիմքերը:

Գիրք Սիրաքի

Հավանեցի՞ր. տարածիր