Հայերեն շրջասույթներ

Ներկայացնում ենք գեղեցիկ և քիչ հանդիպող հայերեն շրջասույթներ, որոնցով կարող եք գույն ու պատկերավորություն հաղորդել ձեր ստեղծագործական աշխատանքներին.

  • Ադամի արհեստ – այգեգործություն
  • անապատի մակույկ – ուղտ
  • անզարթնելի քուն – մահ
  • անծուխ կրակ – օղի
  • անտառի նահապետ – կաղնի
  • աշխարհի տանիք – Էվերեստ
  • ավտոմոբիլային արքա – Հենրի Ֆորդ
  • արեգակի դուստր – լուսին
  • արևային խմիչք – կոնյակ
  • արծաթե թռչուն – ինքնաթիռ
  • Բաքոսի աշակերտ – գինեմոլ
  • Բոսֆորի հիվանդ – Թուրքիա
  • դարչնագույն ժանտախտ – ֆաշիզմ
  • եդեմական տարազով – բոլորովին մերկ
  • երկրորդ հաց – կարտոֆիլ
  • ընդերքի հետախույզ – երկրաբան
  • լուռ հիշատակարան – խաչքար
  • կամուրջներ չհանդուրժող գետ – Արաքս
  • կապույտ երակ – գետը քարտեզին
  • Կիլիկիայի արծվաբույն – Զեյթուն
  • կյանքի գետ – արյուն
  • համաշխարհային ժանդարմ – ՆԱՏՕ
  • Հայաստանի միջնաբերդ – Արցախ
  • հողե բարձ – գերեզման
  • ձեղնահարկի բնակիչ – անտուն
  • ձմեռվա ձիավոր – ուշ աշնան ցուրտ
  • մահվան վաճառական – զինագործ
  • մահվան փոշի – թմրանյութ
  • Մեծ Չարչարյալ – Քրիստոս
  • ներքին դատավոր – խիղճ
  • շշի ասպետ – հարբեցող
  • ոսկե հորթի երկրպագու – փողամոլ
  • ջունգլիների արքա – վագր
  • սիրո տուն – սիրտ
  • քարացած երաժշտություն – ճարտարապետություն
Հավանեցի՞ր. տարածիր