«Երկինքն ընտրայլներ չունի»․ քաղվածքներ

***

«Սիրելիս, դու` անհստակ դեմքով, անծանոթ, երբեք չմոտեցող, միշտ սպասված, չե՞ս զգում, որ ժամանակը թռչում է…»: Հետո նա դադարեց գրել ու թուղթը սեղանից նետեց մետաղե արկղը, որտեղ արդեն երբեք չուղարկված շատ նամակներ կային, նամակներ, որոնց հասցեն նա չգիտեր, ու նայեց իր առաջևի սպիտակ թղթին ու մտածեց. «Ինչո՞ւ եմ լաց լինում: Չէ՞ որ դրանից ոչինչ չի փոխվելու…»։

***

Նրան թվաց՝ կարող էր լսել լույսի ձայնը: «Այնքա՜ն բան կարող էինք լսել, եթե կարողանայինք բավականաչափ լուռ լինել»:

***

Ես գիտեմ, որ մեռնում եմ, ես դա ավելի լավ գիտեմ, քան դու․ այդքան բան, ու դա է պատճառը, որ այն, ինչ քեզ համար աղմուկ է, ինձ համար միայն հեծկլտոց է, ճիչ ու ցնծություն, և ինչը քեզ համար առօրյա է, ինձ համար բարեգթություն է ու նվեր:

***

Արի նորից երկիր իջնենք ու ամուր բռնվենք: Այնքան հեշտ է գետնից կտրվելը, երբ լիալուսին է: Երազներն էլ ծանրության ուժ չունեն:

***

– Ի՞նձ էիր սպասում:
– Այո: Կարգին մարդ ես դարձնում ինձ: Առանց քեզ՝ էլ չեմ ուզում ոչինչ:

***

Կարիք չկա կյանքի դեմքին նայելու: Այն միայն զգալու կարիք կա:

***

«Պիտի մնայի նրա մոտ,- մտածեց Քլեղֆեն,- ի՞նչ է կատարվում ինձ հետ: Ինչքան անշնորհք ես դառնում, երբ իրոք սիրում ես: Ինչպե՜ս է խամրում գերազանցությանդ փայլը: Որքա՜ն մենակ ես, ու ինչպե՜ս է ամբողջ փորձդ գոլորշանում, և երևում է՝ որքան անվստահ ես: Ես իրավունք չունեմ նրան կորցնել»:

***

Լիլիանը չէր սարսափում դժբախտությունից, նա չափազանց երկար էր ապրել դրա հետ ու անցել դրա միջով, նա չէր սարսափում նաև երջանկությունից, ինչպես շատերը, որ կարծում էին՝ որոնում էին այն, նա սարսափում էր միջակության բանտից:

***

Ճիշտ ժամանակին կանգ առնելը կյանքի մեծ արվեստն է:

Պատվիրեք՝ զանգահարելով 077 173 799

Հավանեցի՞ր. տարածիր