✫ Արևը Երկիր մոլորակից մեծ է 300 հազար անգամ:
✫ Մերկուրի և Վեներա մոլորակները չունեն որևէ արբանյակ:
✫ Մերկուրիի մեկ օրը հավասար է մեր 58 երկրային օրվա, մինչդեռ մեկ տարին՝ ընդամենը երկրային 88 օրվա։ Սա նշանակում է, որ Մերկուրին շատ դանդաղ է պտտվում իր առանցքի շուրջը և անչափ արագ՝ Արեգակի շուրջը:
✫ Վեներան պտտվում է Արեգակնային համակարգի մյուս մոլորակների պտույտի հակառակ ուղղությամբ:
✫ Լուսինը Երկիր մոլորակից հեռանում է տարեկան 4 սմ-ով:
✫ Եթե մեքենան ընթանա 121 կմ/ժ արագությամբ, ապա նրանից կպահանջվի 258 օր Սատուրնի օղակներից մեկն ամբողջությամբ անցնելու համար:
✫ Եթե մենք փորձենք ճչալ բաց տիեզերքում, ոչ ոք մեզ չի լսի, քանի որ այնտեղ մթնոլորտ չկա, ուստիև ձայնային ալիքներ չեն առաջանա:
✫ Ձգողականության ուժի բացակայության հետևանքով տիեզերագնացի հասակը տիեզերքում կարող է ավելանալ մինչև 5 սմ-ով:
✫ Միջազգային տիեզերական կայանում հնարավոր չէ գործածել ծորացող թանաքով գրիչներ, քանի որ այնտեղ չի գործում ձգողականության ուժը։ Այդ իսկ պատճառով տիեզերագնացներն օգտագործում են մատիտ։
✫ Երկիր մոլորակի և Արեգակի միջև հեռավորությունը 149 597 870 կմ է:
✫ Չնայած Մերկուրին արևին ամենամոտ մոլորակն է, սակայն ամենատաքը Վեներան է, քանի որ վերջինիս մթնոլորտը հարուստ է բարձր խտությամբ ածխաթթու գազերով, որոնք մոլորակի վրա առաջացնում են ջերմոցային էֆեկտ:
✫ Ծավալով Լուսինը Երկիր մոլորակից փոքր է 80 անգամ: