Վանի ծովակի հարավարևելյան կողմում գեղեցկանիստ Աղթամար կղզին է, որի ամենաբարձր կետը կոչվում է Բարձր քար:
Ասում են՝ 915-921 թվականներին` կղզու վրա Սուրբ Խաչ եկեղեցու հրաշակերտ տաճարը կառուցելու ժամանակ, ճարտարապետ Մանուելը ամեն օր մի կտոր հաց էր վերցնում, ծայրից կծում և դնում Բարձր քարի վրա: Կեսօրին երկնքում մի արծիվ էր հայտնվում, որը գեղեցիկ ճախրապտույտներ անելուց հետո վայրէջք էր կատարում Բարձր քարի վրա, անուշ անում հացի կտորը ու նորից վեր սլանում:
Մի անգամ Գագիկ Արծրունի արքան Մանուելին հարցնում է, թե հացի պատառն արծվին տալն ինչ նշան է:
– Արծվաթռիչ կոթող արարելու համար մարդ պիտի իր հացի պատառը արծվի հետ կիսի,– պատասխանում է ճարտարապետը: