- Ըստ վիճակագրության՝ շնաձկները տարեկան միջինում 6 մարդու կյանք են խլում։
- Գայլերը մեկ տարվա ընթացքում սպանում են շուրջ 10 մարդու։
- Առյուծներն ամեն տարի խլում են 22 մարդու կյանք։
- Փղերը տարեկան 500 մարդու են սպանում։
- Բեգեմոտները ևս տարեկան 500 մարդու կյանք են խլում։
- Կոկորդիլոսները սպանում են 900 մարդու։
- Իսկ մեզ համար ամենավտանգավոր գիշատիչը օձն է, որ տարեկան 100 հազար մարդու կյանք է խլում։
Հարկավոր է նկատի ունենալ, որ այս թվերը պայմանավորված են ոչ թե տվյալ կենդանիների կատաղության աստիճանով, այլ նրանով, թե որքան է ժամանակակից կյանքի բերումով դրանց առնչվում մարդը։