Մարդու մատներն այնքան զգայուն են, որ եթե նրանք Երկիր մոլորակի չափն ունենային, ապա իրենց ծայրերին կտարբերեին մեքենաները տներից։
Ցանկացած 57 մարդուց խումբ կազմելով՝ մենք 99 տոկոս հավանականությամբ կհայտնաբերենք, որ նրանցից առնվազն երկուսն ունեն նույն ծննդյան օրը։
Քո սովորական հաշվիչը շատ ավելի հզոր է, քան NASA-ի բոլոր համակարգիչները 1969 թվականին, երբ մարդը ոտք դրեց Լուսնի վրա։
Գարեջուրը համարվում է դեղամիջոց խոլերայի դեմ։
Մինչև 18-րդ դարը մարդիկ չեն օգտվել օճառից։
Վերջին 4 հազար տարիների ընթացքում մարդը չի ընտելացրել ոչ մի նոր կենդանու։
Աշխարհի երեխաների սիրելի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենն իր ստեղծագործությունները շարադրում էր սաստիկ ուղղագրական սխալներով, բայց, միևնույն է, նա հրաշալի պատմողի համբավ հուներ։
Ոչ մի թղթի կտոր հնարավոր չէ ծալել 7 անգամից ավելի։
Հավանականությունը, որ դուք կզոհվեք վիճակախաղի տոմս գնելու ճանապարհին, ավելի մեծ է, քան որ կշահեք այդ վիճակախաղում։