Պարույր Սևակ. Բարի երզս ձեզ՝ սիրելիներ


ՆԱԽԱԴԻՏՈՒՄ

Էդիթ Պրինտը հրատարակել է վաղամեռիկ բանաստեղծ, հայ պոեզիայի ամենասիրված հեղինակներից մեկին՝ Պարույր Սևակին նվիրված գրական ուղեցույց-հանրագիտակը: Հեղինակ Յուրի Պետրոսյանը փորձել է Սևակին ներկայացնել սովորական մահկանացուի նրա կերպարով՝ առօրեա կյանքում, մտերիմների շրջապատում, ուրախության ու տխրության պահերին, քնքշանք ու բարկություն արտահայտելիս: Հանրագիտակում Սևակի պոեզիայի սիրահարներս նրան ճանաչում ենք որպես շինարարի, այգեպանի, քնքուշ հոր, սիրող այր և իսկապես մեծ մարդասերի, ամենահայի: ​
Ժողովածուն բաղկացած է «Լույսի պես մաքուր», «Ցայգերգ», «Հայրենիք», «Նորից չեն սիրում, սիրում են կրկին», «Մահերգ», «Վարք մեծաց», «Մտերիմները», «Գրականագիտություն-քննադատություն-մատենագիտություն», «Սևակյան մասունքներ» բաժիններից և «Վերջերգից»: Ներառված են Սևակի գործերից ու մտքերից: Որպես մասունքներ՝ ժողովածուում զետեղվել են նաև Սևակի ընծայագրերից: Սևակը ներկայացված է ժամանակակիցների գնահատականներում:

Տպագիր տարբերակը կարող եք գնել
այստեղ:
Նյութն արգելափակված է:

Մուտք գործեք կամ գրանցվեք այն դիտելու համար:

Հավանեցի՞ր. տարածիր