Գրիմ եղբայրները

Վաղուց, շա՜տ վաղուց  Գերմանիայում ապրում են երեք եղբայր: Նրանցից երկուսը սիրում էին հեքիաթներ գրել: Իսկ երրորդը նկարազարդում էր դրանք:

Յակոբն ու Վիլհելմը լեզվաբան էին և բանահավաք: Այսինքն նրանք լուրջ՝ «մեծական» գործ էին անում. լեզուներ էին ուսումնասիրում, բառարաններ կազմում, լսում ու գրի էին առնում մարդկանց պատմած հի՜ն-հին լեգենդները… Դա շատ կարևոր գործ էր իրենց երկրի համար: Նրանք հրատարակում էին հարյուրավոր հեքիաթներ: Եվ այս եղբայրներին բոլոր երեխաները ճանաչում են որպես հեքիաթագիրների…

Եղբայրները նվիրված էին իրենց գործին և չափազանց աշխատասեր էին: Նրանք ահռելի գործ են ակատարել  իրենց կյանքի ընթացքում. երկուսով հասցրել են անել այնքան բան, որ կարող էր գլուխ բերել հարյուր մարդ պետք:

Այդպես համերաշխ էլ Յակոբն ու Վիլհելմը հեքիաթներ էին գրում: Իսկ երրորդ եղբայրը՝ Լյուդվիգը, նկարազարդում էր ավագ եղբայրների ստեղծագործություններ: Գրիմ եղբայրների հեքիաթները գրավել են ողջ աշխարհը: Ո՞վ չգիտի «Հենզելն ու Գրետելը», «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները», «Բրեմենյան երաժիշտները»… Դրանք այնքան հայտնի են, որ նույնիսկ աշխարհի տարբեր երկրներում նրանց  հերոսների արձաններն են կառուցվել: Էլ չեմ խոսում այն մասին, թե քանի՜-քանի ֆիլմ ու մուլտֆիլմ է նկարահանվել այս հեքիաթների հիման վրա:

Հավանեցի՞ր. տարածիր