Սիրելի՛ պատանի ընթերցողներ, ծնողներ, ուսուցիչներ,
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը օգոստոսի 15-ի դրությամբ ամփոփել է մրցույթի առաջին փուլի արդյուքները և սույն հղումով ներկայացնում է երկրորդ փուլ անցած դպրոցականների անվանացանկը.
https://docs.google.com/spreadsheets/d/1i7G1atQ9b-GdeT9uxgU32dYzG9NedIpp
Երկրորդ փուլ են անցել 273 պատանիներ: Նրանցից 20-ը սփյուռքի տարբեր կրթօջախներից են:
Երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսի 20-ին: Այդ օրը մասնակիցներին կառաջարկվեն թեմաները, որոնցով նրանք պետք է գրեն էսսեներ:
Էսսեների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Ներկայացվող աշխատանքները պետք է բավարարեն տեխնիկական հետևյալ պահանջները.
Ծավալը՝ A4 համակարգչային շարվածքի 2-4 էջ
Լուսանցքներ՝ ձախ և աջ կողմից՝ 2 սմ, վերևից ու ներքևից՝ 2 սմ
Տառաչափ՝ 12
Միջտողային հեռավորություն՝ 1.5
Աշխատանքները ներկայացվում են կից ֆայլով՝ Word կամ Pdf ձևաչափով ուղարկվելով [email protected] հասցեին: Էլեկտրոնային նամակում շարադրված էսսեները չեն դիտարկվելու:
Աշխատանքի գլխագրում կամ վերջում պարտադիր պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը և դպրոցը, եթե նա մասնակցել է դպրոցի անունից:
Աշխատանքն ուղարկելուց մասնակիցները պետք է ստանան պատասխան նամակ:
Տեխնիկական պահանջներին չհամապատասխանող ու վերջնաժամկետից ուշ ուղարկած աշխատանքները չեն դիտարկվելու: