Աշխարհի «ամենաբարձրահասակ» կենդանին

Աֆրիկայի սավաննաներում են ապրում աշխարհի ամենաբարձր ցամաքային կենդանիները՝ ընձուղտները՝ 12-15, երբեմն մինչև 70 գլխից բաղկացած հոտերով:

Ընձուղտը երկսմբակավոր կարգի կաթնասուն է: Համարվում է ամենաբարձր ցամաքային կենդանին:

6 մետրի հասնող նրա հասակի կեսը կազմում է պարանոցը: Արուների կենդանի զանգվածը հասնում է 750 կգ-ի: Գլուխը փոքր է, ոտքերը՝ երկար, առջևի ոտքերը հետևիններից ավելի երկար են: Ճակատին ունի մաշկապատ եղջյուրիկներ: Սովորական ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն, տարբեր ձևերի խալերով: 

Ընձուղտներն ունեն սուր տեսողություն և շատ արագավազ են: Սնվում են ակացիայի ճյուղերով ու տերևներով: Ունենում են մեկ ձագ:

Ընձուղտի միսն ուտում են, իսկ կաշին օգտագործվում է զանազան արտադրություններում: Սովորական ընձուղտների քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում դրանք լրիվ անհետացել են:

Հավանեցի՞ր. տարածիր