«Այբուբեն» – տեսողական հիշողությունը զարգացնող խաղ

ՍԿՍԵԼ ԽԱՂԸ

«Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից պատրաստված և ներկայացված «Ինտերակտիվ խաղեր»-ի հավաքածուն նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար: Այն ընդգրկում է խաղեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու երեխայի պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, դիտողականությունը, մարզելու հիշողությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները և այլն: Ընդ որում՝ բացի հիմնական նպատակից՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում զուգահեռաբար լուծվում են բազմազան հարակից խնդիրներ՝ ձեռք են բերվում ճանաչողական գիտելիքներ, մշակվում տարաբնույթ կարողություններ, այդ թվում՝ գիտելիքներն ու կարողություները համակցելու, տարբեր կարողությունները զուգակցելու և այլն:

«Այբուբեն» խաղը նպաստում է տեսողական հիշողության զարգացմանը և կարող է օգտակար լինել հայերենի այբուբենի շարքը սովորելու գործընթացում:

Էկրանի վրա նախօրոք հայտնված այբուբենի շարքը մի քանի վայրկյան հետո <<քանդվում>> է. անհրաժեշտ է հավաքել այբուբենը ճիշտ հաջորդականությամբ և արտասանել ըստ հնչյունների և տառանունների:

Խաղը կարելի է կիրառել այբուբենի ուսուցման փուլում՝ գրաճանաչությունից հետո, ինչպես նաև հետագայում, երբ անհրաժեշտ է կրկնել և ամրակայել հնչյուների ու տառերի մասին երեխաների ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները՝ դրանց համապատասխանությունը, ձայնավորների, բաղաձայնների, երկհնչյուն և եռահնչյուն տառերի տարբերակումն ու քանակը, այբուբենի հաջորդական շարքը և այլն: Այբուբենի ուսուցմանն ու ամրակայմանը կնպաստի տեսողական հիշողության զարգացմանը:

Հավանեցի՞ր. տարածիր