Անհպատակ Արաքսը

Վեհագնաց Արաքսը՝ հայոց մայր գետը, դարեր շարունակ գովերգել են ինչպես հայրենի, այնպես էլ օտարազգի պատմիչներ ու գրողներ:

Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսը Ք․ ա․ I դարում Արաքսը պատկերել է որպես Հայաստանի և հայ ժողովրդի ուժի, ազատատենչության ու ըմբnստnւթյшն խորհրդանիշ և այն կոչել է «կամուրջներ չհանդուժող գետ»։ Իսկապես, անառիկ է Արաքսը․ դարերի ընթացքում բազմաթիվ կամուրջներ են կառուցվել նրա վրա, բայց ոչ մեկը չի դիմացել ըմբոստ գետի ալեբախությանը։ Պատմական կամուրջներից այսօր մնացել է միայն մեկը Բասեն գավառում։

Արաքսի վրա նավ էլ չեն կարողացել դուրս բերել․ 1848 թ․ այդ նպատակով ռուսական իշխանությունը Հայաստան է հասցրել «Վոլգա» ջերմանավը, որը, սակայն, այդպես էլ չի կարողացել հաղթահարել Արաքսի դիմադրությունը։

Ուշագրավ է, որ Հր․ Աճառյանը Արաքս անունը ստուգաբանում է «խփել» և «խլել» բայերով, իսկ հունարեն այս բառը նշանակում է աղմկել։

Հավանեցի՞ր. տարածիր