Աշխարհի միապետների թագերը

👑 Անգլիայի Էլիզաբեթ թագուհու թագը, որ պատրաստվել է 1937-ին պլատինից, զարդարված է 2465 ադամանդներով, որոնց թվում է 105-կարատանոց հռչակավոր կոհինուրը:

👑 Պարսկական միապետության 2500 տարվա պատմության մեջ 1967-ին առաջին անգամ Իրանը կին միապետ ունեցավ` շահի կինը` Ֆարահը: Նրա թագը պատրաստել է փարիզցի ոսկերիչ Պիեռ Արպելը: Թագը կշռում է ավելի քան 1,5 կգ, զարդարված է 1469 ալմաստով, 36 սուտակով, 105 մարգարտով: Կենտրոնում 150 կարատանոց զմրուխտ է:

👑 Ռուս մեծ իշխանների ու ցարերի թագը` Մոնոմախի գդակը, կշռում է մոտ 1 կգ, ոսկուց է, ենթադրաբար պատրաստվել է 13-րդ դարի վերջին: Զարդարված է սամույրի մորթով, մարգարտով, սուտակներով, զմրուխտներով և խաչով։

👑 Ռուս կայսրուհի Աննա Իոանովնայի թագը արծաթից է` ոսկեջրած։ Պատրաստվել է 1730-ին։ Զարդարված է 2500 ալմաստներով, սուտակներով, կարմիր սիբերիտով, որը կշռում է 100 գրամ:

👑 Ռուս ցարերի գլխավոր թագը` մեծ կայսերական թագը, արծաթից է՝ զարդարված 4936 ադամանդներից` ընդհանուր 2856 կարատ քաշով, 75 մարգարիտներով:

👑 Սրբազան Հռոմեական կայսրության տիրակալների թագը, որի մասին առաջին հիշատակումը հանդիպում է 12-րդ դարում, ոսկուց է՝ զարդարված է 144 թանկարժեք քարերով, մարգարտով:

Հավանեցի՞ր. տարածիր