Թումանյանը՝ աշխարհի երեխաներին

ՆԱԽԱԴԻՏՈՒՄ
Սույն ընտրանին ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Թարմ, գունեղ նկարազարդումներով այս գրքում ներառված ստեղծագործությունները մանուկներին սովորեցնում են սիրել բնությունն ու մարդուն, գնահատել աշխատանքն ու ազնվությունը, նկատել գեղեցիկը, իսկ Թումանյանի աշխույժ, պարզ ու հարուստ լեզուն երեխաների համար իսկական պոեզիայի աշխարհն է բացում, նպաստում նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը: Զվարճալի և իմաստալից բանաստեղծությունների ու բալլադների անգլերեն թարգմանությունները, հարազատ մնալով թումանյանական ոգուն, պոեզիայի յուրօրինակ, գողտրիկ նմուշներ են ներկայացնում:
Գրքում ընդգրկված գործերը նախատեսված են երեխաների տարբեր տարիքային խմբերի համար (մանուկների, տարրական դպրոցի երեխաների, որոշ գործեր, ինչպես, օրինակ՝ «Մի կաթիլ մեղրը»՝ միջին դպրոցական տարիքի համար): Ավելին, մատչելի լինելով երեխաներին, գրավիչ և հետաքրքիր են նաև մեծահասակ ընթերցողի համար:

Տպագիր տարբերակը կարող եք գնել այստեղ:
Նյութն արգելափակված է:

Մուտք գործեք կամ գրանցվեք այն դիտելու համար:

Հավանեցի՞ր. տարածիր