«Խառնաշփոթ» – տրամաբանական մտածողությունը զարգացնող խաղ

ՍԿՍԵԼ ԽԱՂԸ

«Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից պատրաստված և ներկայացված «Ինտերակտիվ խաղեր»-ի հավաքածուն նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար: Այն ընդգրկում է խաղեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու երեխայի պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, դիտողականությունը, մարզելու հիշողությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները և այլն: Ընդ որում՝ բացի հիմնական նպատակից՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում զուգահեռաբար լուծվում են բազմազան հարակից խնդիրներ՝ ձեռք են բերվում ճանաչողական գիտելիքներ, մշակվում տարաբնույթ կարողություններ, այդ թվում՝ գիտելիքներն ու կարողություները համակցելու, տարբեր կարողությունները զուգակցելու և այլն:

«Խառնաշփոթ» տրամաբանական մտածողությունը զարգացնող և բառապաշարը հարստացնող խաղ:

Խաղը նպաստում է տրամաբանական մտածողության զրգացմանը. երեխան պետք է տարբերակի մրգի ու բանջարեղենի տեսակները: Այսպիսի խաղը նպաստում է բառապաշարի հարստացմանը, տրամաբանական մտածողության զարգացմանը: Կարելի է իրականացնել բանավոր աշխատանքներ բառիմաստի շուրջ՝ հատկանիշներ թվարկելով յուրաքանչյուր պտուղի և բանջարեղենի համար, խմբավորելով դրանք ըստ իմաստային տարբեր հատկանիշների (տարվա եղանակների, համի, գույնի և այլն):

Նպատակահարմար է կիրառել գրաճանաչության նախաայբբենական փուլում տանը կամ դասագործընթացում:

Միրգը և բանջարեղենը դասավորի՛ր տարբեր զամբյուղների մեջ:

Հավանեցի՞ր. տարածիր