Հետաքրքիր փաստեր կենդանիների աշխարհից

  • Խխունջները կարող են քնել 3 տարի։
  • Թեև գետաձին դանդաղաշարժ է թվում իր՝ շուրջ երկու տոննա քաշի պատճառով, սակայն վախեցած պահին նա լավ էլ վազորդ է և փախուստի ժամանակ կարող է ոչնչացնել իրեն հանդիպած ցանկացած կենդանու։
  • Ծովաստղի աչքերը «տեղակայված» են նրա ամեն մի ոտքի ծայրին։
  • Ռնգեղջյուրի կոտոշը ոչ թե ոսկորից է, այլ խիտ ու հաստ մազից։
  • Եթե դեղձանիկին կերակրեն աղացած կարմիր պղպեղով, նրա դեղին փետուրները կստանան վառ նարնջագույն երանգ:
  • Բադիկի ճուտիկը մայրիկ է համարում նրան, ում առաջինն է տեսնում ծնվելուց հետո։
  • Քամելեոնի լեզուն երկու անգամ երկար է մարմնից:
  • Գորտը ջուր չի խմում, այլ այն կլանում է մաշկի միջով։
  • Ջայլամի աչքերն ավելի մեծ են, քան նրա ուղեղը։
  • Հսկայական կոմոդո մողեսը հարձակվում է եղնիկների և վայրի խոզերի վրա:
  • Սպիտակ արջերն ունեն սև մաշկ և թափանցիկ մորթի։
  • Ճանճերն ունեն 5 աչք։ Դրանցից երկու ամենախոշորները գլխի կողային հատվածներում են, իսկ երեք փոքրերը՝ ճակատին։
  • Կոկորդիլոսը չի կարող լեզուն դուրս հանել։
  • Պանդաների գոյությունը մարդկությանը հայտնի չէր դեռևս մեկ դար առաջ։
Հավանեցի՞ր. տարածիր