Հետաքրքիր փաստեր շախմատի մասին

Շախմատը ծնվել է Հնդկաստանում:

Չատուրանգա. այսպես էր խաղի անունը հնում: Ֆիգուրները տախտակի վրա դասավորվում էին ճիշտ այնպես, ինչպես հին ժամանակներում հնդկական բանակն էր շարվում պատերազմի դաշտում:

Շախմատը տարածվել է ամբողջ աշխարհում՝ Հնդկաստանից հասնելով Պարսկաստան, այնտեղից Եգիպտոս, Եգիպտոսից էլ՝ Եվրոպա:

Թագավորները ճամփորդելիս իրենց հետ վերցնում էին շախմատը: Իսկ մի անգամ Ռուսաստանի թագուհի Եկատերինան, երբ հյուրընկալեց Շվեդիայի թագավորին, նրա հետ «կենդանի» շախմատ խաղաց. դաշտում՝ խոտի վրա, մեծ «տախտակ» նկարեցին, ծառաներին հագցրին շախմատի քարերի պես, շարեցին դաշտում ու հրամայեցին հերթով քայլ կատարել այնպես, ինչպես իրենք կասեն:

Շախմատը շատ արագ տարածվեց թագավորական պալատներում ու ազնվական ընտանիքներում: Կիրթ ու դաստիարակված մարդը պետք է անպայման շախմատ խաղալ իմանար: Պալատներում հաճախ էին շախմատի մրցաշարներ անց կացվում՝ հանդիսավորությամբ՝ ճիշտ այնպես, ինչպես ասպետների մրցությունները:

Շախմատ խաղալիս  ոչ միայն զարգանում է տրամաբանությունը և մարզվում հիշողությունը, այլև հիանալի երևում են խաղացողների բնավորության գծերը:

Մի փոքր  հետևիր երկու խաղացողներին, և կզգաս, թե նրանցից ով է անհանգիստ ու անհամբեր, ով՝ հավասարակշռված ու հանդարտ:

Հավանեցի՞ր. տարածիր