Հոգեբանական առաջին օգնություն

Երեխաներին տրամադրվող հոգեբանական առաջին օգնության երեք սկզբունքներն են՝ դիտարկել իրավիճակը, լսել երեխային, ուղղորդել նրան: Այս սկզբունքները պետք է իրագործել հետևյալ կետերով։

  • Ամբողջացրե՛ք ձեր տեղեկացվածությունն այն մասին, թե ինչ է կատարվել և կատարվում։
  • Կատարե՛ք ապահովության և անվտանգության ռիսկերի գնահատում։
  • Պարզե՛ք, թե ում հետ է երեխան կամ արդյո՞ք միայնակ է։
  • Պարզե՛ք երեխայի ֆիզիկական վնասվածքները։
  • Պարզե՛ք երեխայի հիմնական կարիքները տվյալ պահին։
  • Հիշե՛ք, որ հաղորդակցությունը միայն զրույցը չէ: Այն վերաբերում է նաև մարմնի լեզվին, տեսողական շփմանը: Փորձե՛ք հաղորդակցման պահին երեխայի հետ լինել միևնույն ֆիզիկական մակարդակում․ կարող եք նստել կամ ծնկի իջնել։
  • Խրախուսե՛ք երեխայի խնամակալին նրա հետ զրուցել տեղի ունեցածի մասին, եթե երեխան ակտիվորեն հարցեր է ուղղում:
  • Երեխայի համար արտահայտվելու հնարավորություններ ստեղծեք: Խրախուսե՛ք նրան հարցեր տալու և ձեր գործողություններում փորձեք ուղղորդվել հենց նրա հարցերով: Երեխային տվեք պատշաճ, ազնիվ բացատրություններ և հավաստիացումներ ստեղծված իրավիճակի մասին:
  • Ժամանակ տրամադրեք երեխային հույզերը լիովին արտահայտելու՝ նրա պատմությունն ամբողջովին լսելով, և հետո միայն արձագանքեք:
  • Հարգե՛ք երեխային, մի՛ խրատեք կամ կոպտեք: Մի՛ մտածեք, թե դուք լավ գիտեք երեխայի կարծիքը:
  • Խրախուսեք և աջակցեք երեխայի ջանքերը, հարգանքով խոսեք նրա հետ՝ կիրառելով «խնդրում եմ», «շնորհակալություն» բառերը:
  • Նայե՛ք երեխային, երբ նա խոսում է՝ զրույցի ամբողջ ընթացքում ցույց տալով, որ նա ձեր ուշադրության կենտրոնում է։
  • Հնարավորության դեպքում հենց երեխայի հետ միասին գնահատեք նրա կարիքները:
  • Ապահովե՛ք երեխայի պաշտպանվածությունը՝ հասանելի դարձնելով նրա հիմնական կարիքները հոգացող ծառայությունները:
  • Միավորե՛ք երեխային իր սիրելիներին, անհրաժեշտության դեպքում՝ սոցիալական ծառայության աշխատակիցների հետ:

ՅՈՒՆԻՍԵՖ

Հավանեցի՞ր. տարածիր