Մեղուն ու սարդը

Ժուկով-ժամանակով մի մեղու և սարդ են լինում: Նրանք ապրում են անտառի բացատում և օրնիբուն աշխատում: Մեղուն ամեն օր երգելով թռչում է մարգագետի երփներանգ ծաղիկների և նեկտար հավաքում: Հավաքած նեկտարով նա շատ համեղ և օգտակար մեղր է պատրաստում: Իսկ չարաճճի սարդը, բարձրանալով սաղարթախիտ թփերի վրա, ամենուր սարդոստայն էր գործում և ծիծաղում մեղվի վրա: Սարդը միշտ մտածում է՝ մեղուն այդ ի՞նչ է պատրաստում, որ անտառի բոլոր բնակիչները սիրում են նրան, իսկ իրեն՝ ոչ: Օրերից մի օր նա դիմեց մեղվին.
– Մեղո՛ւ եղբայր, դու գիտե՞ս, թե քո գործն ինչքան բարդ է:
– Այո՛, սա՛րդ եղբայր, գիտեմ: Իսկ դու գիտե՞ս, թե քո գործն ինչքան անիմաստ ու խարդախ է: Դու չար ես: Դու քո թելերով թակարդ ես հյուսում անմիտ ճանճի ու մոծակի համար: Իսկ ես մեղր եմ պատրաստում և տալիս մարդուն: Այն շատ օգտակար է:
– Փաստորեն ես ոչ մի օգտակար գործ չե՞մ անում,- զարմացավ սարդը:
– Այո՛, որովհետև ես բարի եմ, իմ գործը կատարում եմ բարի նպատակով: Դու դա երբեք չե՛ս հասկանա:
Եվ մինչ օրս էլ ժրաջան մեղուն կատարում է իր բարի գործը, իսկ սարդը շարունակոմ է ոստայն գործել և որսալ զանազան միջատների:

Նարեկ Հախնազարյան
9 տարեկան
Արարատի մարզ, Բերդիկի միջնակարգ դպրոց

Հավանեցի՞ր. տարածիր