Մտքեր Բրամ Սթոքերից

🔹 Լավ մարդկանց տունն իրենց սրտում է, և որտեղ էլ որ լինեն, նրանք խաղաղ են։

🔹 Լավ դասերը եկան, ինչպես շատ հաճախ լինում է լավ բաների դեպքում` տառապանքից և փորձություններից հետո, և շատ բան սովորեցրին։

🔹 Անմեղությունն ու նվիրումը փրկում են աշխարհը։

🔹 Մայրական ձեռքերն ավելի ուժեղ են Մահվան գրկից։

🔹 Երբ ճշմարտությունը միանգամից է ասվում, մարդիկ այնքան էլ չեն զայրանում, անգամ երբ սխալ է գործվել, սակայն երբ գործած սխալը խորացվում է որևէ ստով, այդժամ բոլորն արդարացիորեն են զայրանում։

🔹 Երբ մարդիկ իրենց շատ լավն են համարում, մեղք գործելու վտանգի տակ են, քանզի եթե չարի հանդեպ զգոն չենք, վստահաբար սխալ ենք գործում։

🔹 Ամոթալի կլիներ մեր Քաղաքի համար, եթե մի կին գնար այնտեղ, ուր տղամարդիկ չէին կարող։

🔹 Հրեշտակները հար արտասվում էին և զգում վիշտը համրության, քանզի թեև խոսել կարող էին, սակայն նրանք, ում դիմում էին, իրենց չէին լսելու։

Բրամ Սթոքեր, «Արևամուտի ներքո»
Առանձնացրեց Հասմիկ Ադամյանը

Հավանեցի՞ր. տարածիր