Ջոն Ք․ Մաքսվել / «Առաջնորդության 21 անվիճարկելի օրենքները»

√ Հրապարակախոսն օժտված է բարդը դյուրին դարձնելու ձիրքով:

√ Յուրաքանչյուր գիրք երկխոսություն է հեղինակի և ընթերցողի միջև:

√ Երբ առաջնորդը խոսում է, ժողովուրդը լսում է (Ֆ. Հատոնի օրենք)։

√ Պետք է լինել առաջնորդ՝ առաջնորդ ձևավորելու համար:

√ Առաջնորդները հավելյալ արժեք են ստեղծում՝ ծառայելով ուրիշներին:

√ Մարդիկ անում են այն, ինչ տեսնում են:

√ Առաջնորդության համար անհրաժեշտ է օժտված լինել ավելի լավ բան անելու կարողությամբ:

√ Առաջնորդելու կարողությամբ է որոշվում անձի արդյունավետության մակարդակը:

√ Ձեռքբերումներդ պայմանավորված են ուրիշներին առաջնորդելու քո կարողությամբ:

√ Անձի և ընկերության արդյունավետությունը հավասար է առաջնորդության ուժին:

√ Եթե ունակ չես ազդեցություն գործելու, երբեք էլ ունակ չես լինի առաջնորդելու:

√ 5 առասպել առաջնորդության մասին՝ կառավարման մասին, գործարարի մասին, գիտելիքի մասին, առաջինը լինելու մասին, պաշտոնի մասին:

√ Պաշտոնը չէ, որ առաջնորդ է դարձնում, այլ առաջնորդն է, որ պաշտոնն ամբողջական է դարձնում:

√ Առաջնորդությունը պայմանավորված է հետևորդների առկայությամբ:

√ Նա, ով, չունենալով հետևորդներ, կարծում է, որ առաջնորդում է, միայն քայլում է: (Առած)

√ Առաջնորդությունը նման է ներդրում անելուն` այն մեծանում է:

√ Բոլորն էլ կարող են նավ վարել, բայց միայն առաջնորդն է նախանշում երթուղին:

√ Լավ առաջնորդի միտքը միշտ սևեռուն է: (Ջեք Ուելչ)

√ Անկախ նրանից, թե անցյալն ինչ է սովորեցրել, այն չի կարող ներկայում անհրաժեշտ ամեն ինչ ուսուցանել:

√ Նավավարները լսում են, թե ինչ են ասում ուրիշները:

√ Նավավարները որոշումներ կայացնելիս հիմնվում են հավատի և փաստերի վրա:

√ Առաջնորդության մեջ նվազագույն սահմանն այն չէ, թե որքան հեռուն կգնաս, այլ այն, թե որքան հեռուն կտանես մյուսներին:

√ Անփորձ առաջնորդներն իսկույն առաջնորդության են անցնում՝ ոչինչ չիմանալով այն մարդկանց մասին, որոնց ցանկանում են առաջնորդել, սակայն փորձառու առաջնորդները լսում են, սովորում ու նոր միայն առաջնորդում:

√ Առաջնորդության հիմքում վստահությունն է:

√ Վստահության ձեռքբերման համար առաջնորդը պետք է դրսևորի իր կարողությունները, ունեցած կապերն ու բնավորությունը:

√ Մարդիկ, սովորաբար, հետևում են այն առաջնորդին, որն իրենցից ավելի ուժեղ է:

√ Մարդիկ ներքին զգացողությամբ են օժտված այն ասպարեզում, որտեղ իրենց ուժեղ են զգում:

√ Մարդիկ նախ սատարում են առաջնորդին, ապա նոր միայն նրա տեսլականը:

√ Առաջնորդը նա է, ով ամենաբարձր ծառն է մագլցում, գնահատում իրավիճակը և բղավում, որ սխալ ուղղություն է: (Ստիվեն Քովի)

√ Երբ իրական առաջնորդն ու ժամանակի զգացողությունը մեկտեղվում են, կարող են տեղի ունենալ անհավանական բաներ:

√ Առաջնորդի մնայուն արժեքը որոշվում է սերունդների իրավահաջորդությամբ:

√ Առաջնորդության ներգործությամբ ամեն ինչ վերելք ու վայրէջք է ապրում:

Առանձնացրեց Հասմիկ Ադամյանը

Հավանեցի՞ր. տարածիր