«Վանկախաղ» – կարդալու կարողությունները զարգացնող խաղ

ՍԿՍԵԼ ԽԱՂԸ

«Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից պատրաստված և ներկայացված «Ինտերակտիվ խաղեր»-ի հավաքածուն նախատեսված է նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար: Այն ընդգրկում է խաղեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու երեխայի պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, դիտողականությունը, մարզելու հիշողությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները և այլն: Ընդ որում՝ բացի հիմնական նպատակից՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում զուգահեռաբար լուծվում են բազմազան հարակից խնդիրներ՝ ձեռք են բերվում ճանաչողական գիտելիքներ, մշակվում տարաբնույթ կարողություններ, այդ թվում՝ գիտելիքներն ու կարողություները համակցելու, տարբեր կարողությունները զուգակցելու և այլն:

«Վանկախաղ» կարդալու կարողությունների զարգացմանը և բառապաշարի հարստացմանը նպաստող խաղ:

Տրված վանկերը միացնելով՝ կարդա երկվանկ (եռավանկ) բառերը և գտի՛ր նկարում պատկերված բառը:

Վանկախաղը նպաստում է արդեն տառաճանաչ երեխաների՝ արագ կարդալու կարողությունների զարգացմանը, բառապաշարի հարստացմանը, առարկայական նկարն ու բառը արագ համադրելու կարողության ձևավորմանը:

Հավանեցի՞ր. տարածիր