Օտարները՝ Հայոց ցեղասպանությունը հիշելիս

* * *

Տեղահանության իսկական նպատակը թալանն ու ոչնչացումն էր: Իրականում դա բնաջնջման մի նոր եղանակ էր: Երբ թուրքական իշխանությունների հրաման էին տալիս, փաստորեն նրանք ամբողջ մի ազգի մահավճիռ էին արձակում:

Հենրի Մորգենթաու
Թուրքիայում ԱՄՆ դեսպան

* * *

1915թ. սկիզբ առան այս Սարսափները, որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ: Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բան են թվում ժամանակակից թուրքերի իրականացրած կոտորածի համեմատությամբ:

Ֆրիտյոֆ Նանսեն
նորվեգացի գիտնական

* * *

Թուրքերը շարունակում էին իրենց նախկին քաղաքականությունը՝ կանգ չառնելով այնպիսի վիթխարի ջարդերի առաջ, որպիսիք կատարել չէր հանդգնում Լենկթեմուրն իսկ: Ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, ամբողջ նահանգների ամայացումը, գյուղերի ու քաղաքաների տեղահանվող բնակուչությանը սովամահության դատապարտելը:

Վալերի Բրյուսով
ռուս գրող

* * *

Ո՞վ կարող է նկարագրել այն զգացումները, որոնք ճմլում են ականտեսի սիրտը, երբ նա խորհում է այս դժբախտ և հերոսական ազգի մասին, որն աշխարհին զարմացրել է իր խիզախությամբ և անվեհերությամբ, երբ դեռ երեկ Օսմանյան կայսրության ազգերից առավել կենսունակ ու առաջավորն էր, որն այսօր դառնում է սոսկ անցյալի հուշ:

Ֆայեզ Էլ Հուսեյն
արաբ փաստաբան

* * *

Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգությունը, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս, լինելով Օսմանյան Թուրքիայի առանջնաշնորհյալ դաշնակիցը, ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար:

Ալբերտ Էյնշտեյն

* * *

Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է, թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ:
Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել, չի մեռնում:

Անատոլ Ֆրանս
ֆրանսիացի գրող

Հավանեցի՞ր. տարածիր