Թեև գետաձին դանդաղաշարժ է թվում իր՝ շուրջ երկու տոննա քաշի պատճառով, սակայն վախեցած պահին նա լավ էլ վազորդ է և փախուստի ժամանակ կարող է ոչնչացնել իրեն հանդիպած ցանկացած կենդանու։
Ծովաստղի աչքերը «տեղակայված» են նրա ամեն մի ոտքի ծայրին։
Ռնգեղջյուրի կոտոշը ոչ թե ոսկորից է, այլ խիտ ու հաստ մազից։
Եթե դեղձանիկին կերակրեն աղացած կարմիր պղպեղով, նրա դեղին փետուրները կստանան վառ նարնջագույն երանգ:
Բադիկի ճուտիկը մայրիկ է համարում նրան, ում առաջինն է տեսնում ծնվելուց հետո։
Քամելեոնի լեզուն երկու անգամ երկար է մարմնից:
Գորտը ջուր չի խմում, այլ այն կլանում է մաշկի միջով։
Ջայլամի աչքերն ավելի մեծ են, քան նրա ուղեղը։
Հսկայական կոմոդո մողեսը հարձակվում է եղնիկների և վայրի խոզերի վրա:
Սպիտակ արջերն ունեն սև մաշկ և թափանցիկ մորթի։
Ճանճերն ունեն 5 աչք։ Դրանցից երկու ամենախոշորները գլխի կողային հատվածներում են, իսկ երեք փոքրերը՝ ճակատին։
Կոկորդիլոսը չի կարող լեզուն դուրս հանել։
Պանդաների գոյությունը մարդկությանը հայտնի չէր դեռևս մեկ դար առաջ։